2011-2013թթ. ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձեւավորումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այս մասին ասված է ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հատուկ կարծիքում:

Հատուկ կարծիքում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի 2-րդ ենթախմբի քննարկման արդյունքում՝ 2011-2013 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձեւավորման օրինականության ու չափի հիմնավորվածության եւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ  կանոնադրական կապիտալում   ՀՀ   ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ՝

1.  2011-2013թթ. ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձեւավորումը հակասում է ՀՀ Սահմանադրության  5.  81  հոդվածներին, «Բյուջետային համակարգի  մասին» ՀՀ օրենքի  1. 2  եւ  11 հոդվածների, եւ  «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքներին:

2. «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում  ՀՀ  ունեցած բաժնեմասի գնահատում /աուդիտ/ տեղի չի ունեցել:

Խախտվել է «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին » ՀՀ օրենքի 4.1 եւ 24.2 հոդվածները»: