2015թ. կեսից Հայաստանի ղեկավարությունը պլանավորում է տնտեսական կյանքի ակտիվացման նոր ծրագրեր մշակել։ Այս մասին ապրիլի 8-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ գլոբալ շոկի, Ռուսաստանում եւ Եվրոպայում տնտեսական դժվարությունների եւ Ռուսաստան-Արեւմուտք բարդ հարաբերությունների պայմաններում դժվար է տնտեսությունը կայուն վիճակում պահել։
«Սակայն մենք ծրագրեր ենք մշակում, որոնք նվազագույնի կհասցնեն մեր տնտեսության վրա դրա բացասական հետեւանքները։ Եվ տարվա կեսից մենք հույս ունենք իրականացնել մի շարք նոր նախագծեր, որոնք, ինչպես մենք կարծում ենք, նկատելի կերպով կակտիվացնեն մեր տնտեսությունը»,- նշել է Աբրահամյանը։





























