Փրկարար ծառայությունը ապրիլի 8-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կորյունի փողոցի թիվ 15 հասցեում գտնվող ՀՀ ագրարային համալսարանի 5-րդ մասնաշենքի տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, ՃԿԱԿ արձագանքման եւ օպերատիվ խմբերը եւ 1 ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.30-ին, մարվել՝ 16.35-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 20 քմ:





























