Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է նաեւ Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում 2015 թվականի մայիսի 17-ի տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ:  Տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 15-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 10-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 3-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 2-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 2-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 2-ական: