Գործարարները պետք է վճարեն հարկերը անկախ կուսակցական պատկանելիությունից։ Այս մասին ապրիլի 8-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ իշխող Հանրապետական կուսակցության անդամները այդ օրենքից բացառություն չեն։
«Ես այդ մասին հայտարարել եմ դեռ վարչապետ դառնալուս առաջին օրվանից։ Իմ կարծիքը չի փոխվել։ Սա մշտական գործընթաց է, որը չպետք է դադարի։ Մենք բոլորս հասկանում ենք, որ ամեն բան միանգամից չի ստացվի։ Կան նաեւ քննադատներ, որոնք շտապեցին հայտարարել, թե ահա չստացվեց, բան դուրս չեկավ։ Սակայն մենք հաստատուն ենք հարկերից խուսափելու միտումը նվազագույնի հասցնելու մեր որոշման մեջ»,- նշել է վարչապետը։





























