Փրկարար ծառայությունը ապրիլի 8-ին, ժամը 16.45-ին տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 3ա շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Անի-պայծառ» ՍՊԸ-ին պատկանող  փրփրապլաստի արտադրամասի վառարանում տեղի է ունեցել պայթյուն. վնասվել է արտաքին պատը՝ 2 քմ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը արտադրամասի աշխատակից Դ. Ա.-ը (ծնվ.1996թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկությսւն: