Գինու եւ կոնյակի, նաեւ մյուս ապրանքների արտադրողները պետք է դիվերսիֆիկացնեն շուկաները։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին (թեեւ գինու եւ կոնյակի մեծ մասն առաքվում է այնտեղ-խմբ.), այլեւ մյուս երկրներին։

«Մենք արդեն 15 տարի կոչ ենք անում բոլորին դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը»,մ- հավելել է նախաարը։

Նշենք, որ 2014թ. կոնյակի արտահանման 80, գինու՝ 69 տոկոսը բաժին է  հասել Ռուսաստանին։