Ոստիկանության Իջեւանի բաժնում ապրիլի 8-ին, ժամը 16.30-ին 41-2-ամյա Նարիման Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.20-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, կինը` 32-ամյա Անահիտ Բ.-ն, վառարանի երկաթյա կրակխառնիչով հարվածել է իր ձեռքին եւ մեջքին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.45-ին, Անահիտ Բ.-ն հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ ամուսինը` Նարիման Հ.-ն, ձեռքերով եւ ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:





























