ՌԴ ֆինանսների նախարարությունն ու Հարկային ծառայությունը մինչեւ 2015թ. նոյեմբեր ԵՏՄ անդամ երկրների համար կզրոյացնեն Ավելացված արժեքի հարկը։ Այս մասին ասված է ՌԴ կառավարության կայքում հրապարակված՝ արտասահմանյան շուկա մուտքի  աջակցության «ճանապարհային քարտեզում»։

«ԵՏՄ անդամ երկրներում ապրանքի արտահանման համար առաջարկվել է կիրառել 0% ԱԱՀ»,- ասված է հայտարարության մեջ, գրում է Gazeta-ն։

Առաջարկի իրականացումը խնդիրներ է առաջ բերել հսկիչ մաքսակետերի բացակայության պատճառով։ ԵՏՄ երկրները գրեթե չեն արձանագրում ապրանքը արտասահման արտահանելու փաստը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արտահանման աջակցությունը օրենսդրորեն կկարգավորի մինեւ հուլիս։