Ուկրաինայի Գերագույն ռադան «1917-1991 թվականներին կոմունիստական տոտալիտար ռեժիմի բռնապետական մարմինների արխիվների հասանելիության մասին» օրենք է ընդունել: Այն կտրուկ վերանայում է Ուկրաինայի տարածքում գոյություն ունեցած ԽՍՀՄ նախկին ուժային գերատեսչությունների, այդ թվում՝ ՊԱԿ-ի, Գլխավոր դատախազության, Զինված ուժերի գլխավոր շտաբի, ինչպես նաեւ զինվորական ստորաբաժանումների եւ դատարանների արխիվներ քաղաքացիների մուտքի կանոնները:
Այդ հաստատությունների բոլոր փաստաթղթերը, որոնք ներկայում պահվում են տարբեր գերատեսչություններում՝ հասանելիության տարբեր ռեժիմներով, պետք է փոխանցվեն Ազգային հիշողության ուկրաինական ինստիտուտի պետական արխիվին: Արխիվի ստեղծման համար երեք ամիս ժամանակ է տրվել: Բոլոր փաստաթղթերը պետք է այնտեղ հավաքվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում:
Նշվում է, որ մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների խախտման, պետական իշխանության մարմինների ապօրինի գործողությունների, վթարների եւ աղետների, շրջակա միջավայրի եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր փաստերի մասին նյութերը չպետք է փակ լինեն:
Ըստ rbc.ru-ի, օրենքով սահմանվում է, որ արխիվը հասանելի կլինի առանց որեւէ սահմանափակման, կթույլատրվի պատճենել փաստաթղթերը, բոլոր տվյալների թվայնացման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն:





























