«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի առաջին տասնօրյակում դիմելու է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով:
Ըստ այդմ՝ առաջարկվելու է բնակչությանը մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնել 6 դրամով: Այսպիսով՝ մեկ կվտ/ժամի ցերեկային սակագինը կկազմի 48 դրամ, գիշերայինը՝ 38 դրամ:
Դրան զուգահեռ կհայտարարվի այն մասին, որ Ռուսաստանը նվազեցրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ ներկայիս 189 դոլարից (1000 խմ-ն) մինչեւ 167 դոլար: Սակայն ի տարբերություն էլէներգիայի սակագնի փոփոխության, գազի գնի նվազեցումը սպառողների վրա որեւէ կերպ չի ազդելու:
Գազի գնի նվազեցման շնորհիվ ընդամենը չի բարձրանա հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի գործող սակագինը՝ բնակչության համար 156 դրամ մեկ խմ-ն, խոշոր սպառողների համար 270 դրամ՝ 1000 խմ-ն: Եթե Հայաստանին մատակարարվող գազի գինը չնվազեցվեր, ապա վերջնական սպառողներին մատակարարվող գազի սակագինը դոլարի արժեզրկման պատճառով պետք է բարձրանար առնվազն 5-6 տոկոսով, այսինքն՝ մեկ խմ գազի դիմաց բնակչությունը ստիպված կլիներ վճարել մոտ 165 դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























