Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան բեռնախցում մոռացած բանվորի պատճառով, ասված է ավիափոխադրողի տարածած հայտարարության  մեջ։

Սիեթլ-Լոս Անջելես չվերթն իրականացնող օդանավը թռիչքից անմիջապես հետո հետ էր վերադարձել, քանի որ բեռնախցից թակոցի ձայներ էին լսվել։ Օդանավի հրամանատարը որոշել էր վթարային վայրէջք կատարել 14 րոպե անց»,- ասված է հայտարարության մեջ։

Պարզվել է, որ բանվորը, որը տեխնիկական ստուգումներ էր անցկացնում, քնով էր անցել բեռնախցում, փոխանցում է Gazeta-ն։

Alaska Airlines-ը տեղեկացնում է, որ բանվորը չի տուժել, սակայն տեղափոխվել է հիվանդանոց հետազոտության։ Տարվում է հետաքննություն։