Աշխարհահռչակ երգչուհի Շերիլին Սարգսյանը՝ Շերը, Twitter-ում Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ես զայրացած չեմ Թուրքիայի ժողովրդի վրա 100 տարի առաջ տեղի ունեցածի համար, բայց կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»,- գրել է երգչուհին:

Շերը մեկ այլ գրառմամբ մեջբերել է  իր տատի պատմած սարսափելի պատմությունից մի հատված. «Թուրքերը մտան 2 գյուղ, սպանեցին տղամարդկանց, տղաներին, բռնաբարեցին կանանց ու աղջիկներին»: