Հանուն առողջ սննդակարգի ավստրալական շարժման հիմնադիր Ահարոն Շուլցը Game Changer արշավ է թողարկել, որն ուղղված է արագ սննդի դեմ պայքարին եւ դրա գովազդի փոփոխությանը: Շուլցի խոսքով, սպառողներն իրավունք ունեն մանրամասն տեղեկություն ունենալ առողջության վրա այդ սննդի ազդեցության մասին:

Այդ առիթով, չի բացառվում, որ շուտով Ավստրալիայի իշխանություններն արագ սննդի փաթեթների վրա նույնքան սարսափելի նկարներ կտեղադրեն, որոնք ներկայում առկա են ծխախոտի տուփերի վրա:

«Մենք արագ տեմպերով առաջ ենք ընթանում փորձված ուղիով: Սննդամթերքի փաթեթավորման վրա նախազգուշացնող մակնշումն առանցքային քայլ է, որը մարդկանց թույլ կտա հիմնավորված որոշում կայացնել ուտելիքի ընտրության հարցում»,- հայտարարել է Շուլցը:

Ըստ Kedem-ի, տղամարդն արդեն հրապարակել է Բիգ Մաքի փաթեթավորման օրինակը, որի վրա ճարպակալմամբ տառապող երեխաներ են պատկերված՝ «Բիք Մաքերը մեծ երեխաներ են ստեղծում» գրությամբ: