Սան Դիեգոյից նկարչուհի Մարիա Մորդվինցեւա-Քիլերը սնունդն ու վեպերը համատեղելու սրամիտ միջոց է հորինել: Food for Thought («Սնունդ՝ մտորումների համար») անվանումով նրա վերջին նախագծում ներկայացված է պահածոների հավաքածու, որը ներշնչված է ուտելի անվանումներով գրքերից:

Դրանցում ներկայացված են, օրինակ, այնպիսի «համեղ» գլուխգործոցներ, ինչպիսիք են «Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Մերկ նախաճաշ» եւ այլ գործերը: Պահածոների տուփերը զարդարված են յուրաքանչյուր ստեղծագործության անվանմամբ եւ «բաղադրատոմսերով» վառ պիտակներով, սակայն սյուժեն ամբողջությամբ չի բացահայտվում: Իսկ ներսում կարելի է գտնել գրքերը:

Ըստ Kedem-ի, նայելով փաթեթավորմանը՝ կարելի է իմանալ հումորի եւ հեգնանքի «օրական չափաբաժնի» մասին, որը պարունակում է գիրքը, ինչպես նաեւ էջերի թիվը, որոնք կազմում են «կատարյալ չափաբաժինը»: