Մինչ էկրաններին կհայտնվի «Գահերի խաղը» հայտնի սերիալի հինգերորդ սեզոնը, երկրպագուներին առաջարկում են Իսպանիայում նկարահանումների վայրերով շրջայց կատարել: Այն կազմակերպել է ամերիկյան զբոսաշրջային ընկերությունը:
«Մենք կենտրոնացել ենք բացառապես Իսպանիայի ուղղությամբ, քանի որ այն սերիալի հինգերորդ սեզոնի նկարահանումների հիմնական հրապարակն է: Շրջայցի մասնակիցները կընկղմվեն Դորնի մթնոլորտում, ինչպես նաեւ կայցելեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներում»,- նշել են ընկերության ներկայացուցիչները:
Ըստ «Ռոսբալտ»-ի, բացի այդ, զբոսաշրջիկները կծանոթանան նաեւ Մադրիդի, Սեվիլյայի, Գրադայի մշակույթին: Euromag-ի փոխանցմամբ, շրջայցի արժեքը 1.768 եվրո է՝ յուրաքանչյուր անձի համար: Միջազգային չվերթների համար հարկավոր է առանձին վճարել:





























