Չինաստանը դալայ լամային մեղադրել է անցյալ դարի 50-ական թթ. Տիբեթում բռնկված ապստամբության ժամանակ ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչությունից ռազմական աջակցություն ստանալու մեջ։ Այս մասն ասված է ՉԺՀ Պետխորհրդի մամուլի քարտուղարության հրապարակած «Սպիտակ գրքում», որը կոչվում է «Տիբեթի զարգացման ուղին ուղղորդվում է անխորտակելի պատմական հոսքով», գրում է ՏԱՍՍ-ը։
«Տիբեթում զինված ապստամբության ժամանակ ԿՀՎ-ն ոչ միայն գործակալներ էր ուղարկում դալայ լամային օգնելու համար, այլեւ նպատակաուղղված գրոհայիններ էր պատրաստում նրա ուժերին աջակցելու համար, ինչպես նաեւ օդից մեծ քանակությամբ զենք էր մատակարարում»,- նշված է «Սպիտակ գրքում»։ Հեղինակները, վկայակոչելով ԱՄՆ արխիվների գաղտնազերծված նյութերը, գրում են, որ դալայ լաման կապ է հաստատել ամերիկական կառավարության հետ դեռեւս 1951թ. Չինաստանի ազգային ազատագրական բանակի մասերի կողմից «Տիբեթի խաղաղ ազատագրումից հետո»։



























