Թբիլիսիի Չիտաձե փողոցում զինված տղամարդ է ձերբակալվել: Նա ոչ սթափ վիճակում հրազենից օդ է կրակել քաղաքի կենտրոնում, Չիտաձե փողոցում:
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ տղամարդն արդեն ձերբակալված է: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդում է «Գռուզիա On-line»-ը:
Կրակոցները հնչել են այսօր՝ ապրիլի 15-ի առավոտյան, երկրի ԱԳՆ շենքի եւ թիվ 47 դպրոցի մոտ: Այդ վայրից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի բնակարանը:





























