Մոսկվայի Հայ կաթողիկե եկեղեցին ապրիլի 24-26-ը կանցկացնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ։

Ինչպես հայտնում է «Երկրամասը», միջոցառումներին կմասնակցեն Կիլիկիայի հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս Ներսես պատրիարք Պետրոս 19-րդը, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում հայ կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը։ Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ ռուսական թեմի առաջնորդ Եպիսկոպոս Եզրասը, ՌԴ-ում առաքելական նվիրակ Իվան Յուրկովիչը,  Մոսկվայում Սորբ աստվածամոր արքեպիսկոպոսարանի միտրոպոլիտ Պավել Պեցին եւ այլք։

Ապրիլի 24-ին Օստանկինոյի Թագավորական սրահում կսկսվի «Վերածնունդ» խորագրով միջոցառումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին կմասնակցեն Kantus firmus կամերթային երգչախումբը, Սուրբ կույս Մարիամ մայր տաճարի երգչախումբը, պարարվեստի համույթներ եւ այլն։

Ապրիլի 26-ին այդ տաճարում կմատուցվի սուրբ պատարագ եւ Խաչքարի բացման արարողություն։