ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մարտի 22-ին հանկարծամահ եղած զինծառայող Հայկ Մարգարյանը, ըստ մահվան մասին բժշկական վկայականի՝ մահացել է աորտայի կրծքային հատվածի շերտազատված անևրիզմայի ինքնաբուխ պատռվածքի հետևանքով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
22-ամյա Հայկ Մարգարյանի մահվան փաստով քրեական գործ չի հարուցվի:
Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ դեպքը եղել էր րոպեների ընթացքում, զինծառայողն ասել էր՝ վատ եմ, ջուր տվեք, եւ ուշաթափվել էր: Նա մահացել էր հոսպիտալի ճանապարհին:
Հիշեցնենք, որ Հայկ Մարգարյանը Երեւանի բնակիչ էր, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ, լողորդ: Հարեւանները NEWS.am-ին պատմել էին, որ Հայկը երբեք առողջական խնդիրներ չի ունեցել:
Հայկ Մարգարյանը կրտսեր եղբայր ունի, որն աշնանն էր վերադարձել զինվորական ծառայությունից: Հայկը զորացրվելու էր մայիսին։





























