Քաղաքական մակարդակում Թուրքիան բավական նյարդային է արձագանքում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա համոզմամբ, թուրքերը նյարդայնանում են Ցեղասպանության տարելիցի հետ կապված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից եւ ակնհայտ սխալներ են թույլ տալիս:

«Բոլոր այդ գալիպոլիները, ամսաթվերի տեղափոխությունները ավելի մեծ ուշադրություն են հրավիրում Հայոց ցեղասպանության վրա: Ապրիլի 24-ին այդ ամենն, իհարկե, կավարտվի: Նրանց հայտարարությունները զվարճալի են: Էլ ավելի ծիծաղելի կերպով նյարդայնանում են ադրբեջանցիները: Իհարկե, այդ ամենին պետք չէ ուշադրություն դարձնել;»,-ընդգծել է Իսկանդարյանը: