ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել կատարել ստանձնած պայմանավորվածությունները:

«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է հապհանեն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Փարիզի գագաթաժողովում, ինտենսիվացնել երկխոսությունը, ինչպես նաեւ խստորեն հետեւել հրադադարի ռեժիմի պահպանմանը»,-ասել է նա ադրբեջանական Trend-ին:

Ուորլիքը նաեւ նշել է, որ կողմերը պետք է բանակցություններ սկսեն, որոնք կարող են բերել խաղաղ համաձայնագրի:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը հավատարիմ է մնում կողմերի հետ աշխատանքին՝ հակամարտության լուծման հասնելու համար: հայաստանն ու Ադրբեջանը պետք է քաղաքական կամք դրսեւորեն ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար»,-ասել է Ուորլիքը:

Նրա խոսքով՝ համանախագահները շարունակում են սերտորեն համագործակցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ բանակցություններն առաջ մղելու համար, ինչպես նաեւ նախապատրաստում են երկու երկրների հանդիպումն այս տարեվերջին:

Դիվանագետը նաեւ ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հստակեցնում է համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ամսաթիվը: