Հռոմի Ֆրանցիսկոս Պապ հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ անթույլատրելի է կրոնական գործչի կողմից: Նման տեսակետ է հայտնել Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը:

«Մի կողմից Վատիկանը պետական կազմավորում է, բայց Հռոմի Պապն ունի կրոնական պարտավորություններ, իսկ կրոնական գործիչները պետք է նպաստեն հասարակության մեջ խաղաղությանը: Բայց նա ընտրել է կողմերից մեկի դիրքորոշումը, ինչն արդար չէ: Դա խաղաղարար մոտեցում չէ»,-հայտարարել է Չիչեքը:

Թուրքիայի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ պատմական փաստերի քաղաքականացումն անթույլատրելի է, եւ նշել, որ իրավունքի համակարգում հիմնարար սկզբունքը անմեղության կանխավարկածն է: «Քանի դեռ կողմերից մեկը չի ապացուցել, քանի դեռ միջազգային դատարանի որոշումը չկա, ժողովրդին ու հասարակությանը մեղադրելն անթույլատրելի է»,-հայտարարել է նա: