Նոր Նորք վարչական շրջանում երեկ արտառոց դեպք է եղել, տղամարդը ցանկացել է իրենց բնակարանի պատուհանից նետել կնոջը: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հաստատեցին, որ ապրիլի 14-ին Նոր Նորքի 9-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերից մեկում 49-ամյա տղամարդը ցանկացել է 5-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից կնոջը նետել, բայց չի կարողացել: Տղամարդուն տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել է «գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում»: Կատարվում է քննություն:

Հասանելի է
русский



























