ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել ԱՄՆ գերագույն դատարանին թույլ տալ նույնասեռ ամուսնությունները, հաղորդում է The Huffington Post-ը:

«Հիլարի Քլինթոնը պաշտպանում է ամուսնությունների հավասարությունը եւ հույս ունի, որ Գերագույն դատարանը կկանգնի նույնասեռ զույգերի կողքը եւ կերաշխավորի նրանց համար սահմանադրական իրավունքներ»,-ասել է Քլինթոնի ներկայացուցիչը:

Սպասվում է, որ ԱՄՆ գերագույն դատարանը նույնասեռ ամուսնություններին վերաբերող որոշում կընդունի այս տարվա հունիսին, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը հրապարակել է նրա առաջին նախընտրական տեսանյութը: Ավելի ուշ տեսանյութում ընդգրկված նույնասեռ զույգը նրան հրավիրել է իրենց հարսանիքին: