Ֆրանսիայում կհրատարակվի Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի ահաբեկիչների ձեռքով սպանված գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնեի գիրքը:

Նա գիրքն ավարտել է սպանությունից երկու տարի առաջ: Գրքում նշվում է, որ աշխարհում ռասիզմի դեմ պայքարը սխալմամբ փոխարինվել է «իսլամատյացության դեմ» պայքարով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 7-ին Փարիզում զինված իսլամիստ ահաբեկիչների կողմից հարձակման է ենթարկվել Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրությունը, որի հետեւանքով սպանվել է 12 մարդ, այդ թվում գլխավոր խմբագիրն ու երկու ոստիկան: