Քաղաքականության մեջ պետք է առաջնորդվել երկրի շահերով, ոչ թե սեփական համակրանքներով ու հակակրանքներով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ ուղիղ կապի ժամանակ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ գործընկերության հարցին:
«Գործընկերներին մենք չենք ընտրում: Մեր աշխատանքում մենք չպետք է առաջնորդվենք համակրանքներով ու հակակրանքներով, մենք պետք է առաջնորդվենք երկրի շահերով»,-ասել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



























