Forbes-ը կազմել է Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Համաձայն ամսագրի կազմած նոր վարկանիշային աղյուսյակի՝ Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց ցուցակում կա 7 հայ։
Նրանցից մեկը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ 49-ամյա Սամվել Կարապետյանն է, որի կարողությունը Forbes-ը գնահատել է 4 մլրդ դոլար։ Նախորդ տարվա համեմատ նրա կարողությունը կրճատվել է 0.3 մլրդ դոլարով։ Սակայն դրանից նրա զբաղեցրած տեղը այդ այղուսյակում չի փոխվել։ Կարապետյանը առաջվա պես զբաղեցնում է 26-րդ տեղը։
«Ռոսգոսստրախ» պետական ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովը զբաղեցնում է 54-րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվել է 1.6 մլրդ դոլար։ Անցյալ տարվա հետ համեմատած՝ նրա ունեցվածքը պակասել է 1 մլրդ դոլարով, որի արդյունքում Խաչատուրովը կորցրել է 14 հորիզոնական։
«Վարդանայն Բրոյթման եւ գործընկերներ» ընկերության բաժնետեր 46-ամյա Ռուբեն Վարդանյանի կարողությունը գնահատվում է 0.5 մլրդ դոլար։ Վարդանյանի կարողությունն աճել է 0.1 մլրդ դոլարով։ Նա բարելավել է ր դիրքերը 32 հորիզոնականով եւ զբաղեցնում է 92-րդ տեղը։
«ՌԵՍՈ Գարանտիա» ընկերության նախագահ եւ փոխնախագահ 46-ամյա Նիկոլայ եւ 55-ամյա Սերգեյ Սարգիսովները հայտնվել են համապատասխանաբար 105-րդ եւ 106-րդ տեղերում։ Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 0.9 մլրդ դոլար։ 2014թ. նրանք կորցրել են 0.2 մլրդ դոլար եւ 7 հորիզոնականով ցած գլորվել։
Wooden Fish Agency-ի վերահսկիչ խորհրդի ղեկավար 44-ամյա Ալբերտ Ավդոլայնը հայտնվել է 120-րդ հորիզոնականում։ Նրա կարողությունը գնահատվում է 0.75 մլրդ դոլար։ Ավդոլյանի ունեցվածքը մեծացել է, ինչը նրան հնարավորություն է տվել բարելավել դիրքերը 13 հորիզոնականով։
Նշենք, որ Ռուսաստանի ամենահարուստ մարդն է ճանաչվել «Ինտերրոսա» ընկերության նախագահ Վլադիմիր Պոտանինը, որի կարողությունը գնահատվել է 15.4 մլրդ դոլար։ Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունը աճել է 2.8 մլրդով։
Երկրորդ տեղում է «Ալֆա գրուպի» համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը։ Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 14.6 մլրդ դոլար, ինչը 3 մլրդով պակաս է անցյալ տարվա համեմատ։ Անցյալ տարիներին այս ցուցակը գլխավորող Ալիշեր Ումարովը այս անգամ եզրափակում է լավագույն եռյակը՝ 14.4 մլդ դոլարով։





























