Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Արեւմուտքի երկրների հետ նորմալ հարաբերությունների վերականգնման պայմանները՝ Ռուսաստանի եւ նրա շահերի նկատմամբ հարգանք: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ ուղիղ կապի ժամանակ:

«Մենք չենք փչացրել այդ հարաբերությունները: Մենք միշտ հանդես ենք գալիս նորմալ հարաբերությունների օգտին, ինչպես բոլոր երկրների հետ, ինչպես Արեւելքում, այնպես էլ Արեւմուտքում: Ամենագլխավորը պայմանը Ռուսաստանի եւ ռուսաստանի շահերի հարգումն է»,-ասել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: