Կիեւի կողմից Դոնբասում ռազմական գործողություններն իրավիճակը փակուղի են մտցնում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ ուղիղ կապի ժամանակ:
«Սկսվեցին ռազմական գործողություններ: Առաջին անգամ դա ողբերգական ավարտ ունեցավ, երկրորդ անգամ նույնպես, երրորդ անգամ սկսեցին, նորից ողբերգություն,. Առաջին հերթին ուկրաինացիների, ուկրաինական բանակի համար: Ես կարծում եմ, որ դա մեծ սխալ է, եւ նման փորձերը իրավիճակը փակուղի են մտցրել»,-հայտարարել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
ՌԴ նախագահը հավելել է, որ ստեղված իրավիճակում միակ ելքը կարող է լինել մինսկյան պայմանավորվածությունների կատարումը, սահմանադրական բարեփոխումը, ինչպես նաեւ ողջ երկրի սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծումը:



























