Մնում է հուսալ, որ Հայաստանը նորից կբռնի զարգացման ուղին։ Այս մասին ապրիլի 17-ին ԱԺ-ում «Ռիգայում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին 1996թ կնքված եւ 199թ. վավերացված պայմանագիրը հնացել է։ Հայաստանի եւ Եվրամիության դինամիկ զարգացող հարաբերությունները նոր իրավական հիմքեր են պահանջում։ Հանրապետությունը մինչեւ 2013թ. սեպտեմբերի 3-ը ճիշտ ուղու վրա էր։
«Սակայն դրանից հետո մենք դարձանք այսպես կոչված միության այսպես կոչված անդամներ, որտեղ մեր շահերը հաշվի չեն առնում։ Հուսանք, որ 2014թ. ձեռնարկած նոր գործընթացը կանգ չի առնի, իսկ Ռիգայում գագաթնաժողովից հետո մենք լուրջ նվաճումների կվերադառնանք, որոնք մեզ թույլ կտան շարժվել դեպի ԵՄ-ի հետ նոր պայմանագիր կնքելուն»,- նշել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը կկայանա Ռիգայում մայիսի 21-22-ին։




























