Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը ապրիլի 24-ին ելույթ կունենա Փարիզի Կանադայի հրապարակում, Կոմիտասի կիսանդու մոտ կայանալիք Հայոց ցեղասպանության 2100-րդ տարելիցին նվիրված հանրապետական միջոցառման ժամանակ: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը՝ հիշեցնելով, որ նույն օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երեւանում ներկա կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին կլինի Երեւանում: Այս տեղեկությունը հաստատել էր Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
«Հանրապետության նախագահն ապրիլի 24-ին կմեկնի Երեւան, որպեսզի իր հարգանքը մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասել է Նադալը: Նրա խոսքով՝ տարբեր հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ Ֆրանսիայում՝ մշակութային կազմակերպությունների ու տեղական իշխանությունների կողմից:





























