Ապրիլի 11-17-ը Սոչիում անցկացված Պատանի հայրենակիցների առաջին համաշխարհային խաղերի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար տեղեր են զբաղեցրել:

Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ Հայաստանը ներկայացրել են հայրենակիցների երիտասարդական կազմակերպություններից 27 պատվիրակներ:

Խաղերը կազմակերպել էին Ռուսաստանի սպորտի, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունները, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն եւ մի շարք այլ կազմակերպություններ: Մրցումները նվիրված էին Երկրորդ աշխարհամարտում Հաղթանակի 70-ամյակին:

Պատանի մարզիկների դիմավորման հանդիսավոր արարողությունը կայանալու է ապրիլի 17-ին, ժամը 18:25-ին, «Զվարթոց» օդանավակայանում: