ՌԴ Սվերդլովսկի շրջանի Մալիշեւսկի հանքավայրում հազվագյուտ զմրուխտ է հայտնաբերվել։ Քարը, որը անցյալ մի քանի տարիների ընթացքում հայտնաբերած ամենախոշոր զմրուխտն է, կշռում է 230 գրամ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 «Նման քարեր հաճախ չեն հանդիպում։  Մոտ ժամանակներս այն կուղարկենք գնահատիչ փորձաքննության, որպես «յուրահատուկ» չափանիշներին համապատասխանող քար»,- մեջբերում է գործակալությունը Կալինինգրադի սաթի գործարանի ներկայացուցչի խոսքը։

Զմրուխտի զուտ քաշը կազմում է 220 գրամ։ Առանց թերությունների 5 կարատ քաշով խոշոր զմրուխտները ադամանդից թանկ արժեն։