Հայաստանի եվրաինտեգրման հարցում ԵՄ փաստաթղթում Ցեղասպանության մասին հիշատակման բացակայությունը այդ փաստաթղթի թերությունն է։ Այս մասին ապրիլի 17-ին ԱԺ-ում «Ռիգայում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ» թեմայով  խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը։  ՀՀ ԱԳՆ-ն դրա վրա է հրավիրել եվրոպացի գործընկերների ուշադրությունը, հավելեց Նազարյանը։

Այդ կապակցությամբ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկումներ են ընթացել, որտեղ բացատրվել է հարցի զգայունություն ու նրա քաղաքական ասպեկտը։ «Մենք հույս ունենք, որ ապագայում Եվրամիությունը կկարողանա կոնսոլիդացված գործել՝ հաշվի առնելով ինչպես տարբեր երկրների ընդունած բանաձեւերը, այնպես էլ Եվրախորհրդարանի նախկին բանաձեւերը»,- եզրափակեց փոխնախարարը։