Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի քիմիայի 43-ամյա ուսուցչուհին դպրոցում աստիճաններից ընկել է եւ տեղափոխվել հիվանդանոց: «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նրա վիճակը ծանր է, առկա է գանգուղեղային վնասվածք: Բժշկի փոխանցմամբ՝ ուսուցչուհին գիտակցություն ունի, միացված չէ արհեստական շնչառության ապարատին: