Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի հետեւանքով սեփական նեկտարի մեջ խեղդվել է մոտ 1 մլն մեղու։ Միջատների փեթակները տեղափոխող բեռնատարը բախվել էր այլ մեքենայի, որի հետեւանքով մեղվատու կենդանիների մեծ մասը զոհվել է։ Ինչպես գրում է The Local-ը, վարորդները թեթեւ վնասվածքներ են ստացել։

72 փեթակներ գրեթե ամբողջովին ոչնչացվել են։ Քանի որ փեթակների շրջանակներում նեկտար է եղել, մեղուները խրվել են քաղցր զանգվածի մեջ, գրում է Vesti-ն։

Փրկարարները վարորդներին առաջին օգնություն են ցույց տվել բավականին  բարդ պայմաններում։ Դեպքի վայրը լի է եղել բզզացող մեղուներով։ Կենդանի մնացած մեղուները թռել-գնացել են։