Թուրքիայում ձերբակալել են մարոկկացու եւ իսպանուհու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավոման հետ կապերի մեղադրանքով, հայտնում է Իսպանիայի ՆԳՆ-ն։

Նախարարության տվյալներով, նրանք Իսպանիայի քաղաքացիներ են, անցած տարվա հոկտեմբերին երեխայի հետ (նա այժմ 14 ամսական է) մեկնել են՝ միանալու ԻՊ-ին։ Ձերբակալվածների նկատմամբ ավելի վաղ միջազգային հետախուզում էր հայտարարվել։

Ձերբակալման գործողությունն իրականացվել է Թուրքիայի, Մարոկկոյի եւ Իսպանիայի հատուկ ծառայությունների կողմից։

Երկու ձերբակալվածներն էլ Աֆրիկայի հյուսիսում իսպանական Մելիլյա անկլավի բնակիչնե են։