Արգենտինայի մայրաքաղաքում ծերատանը բռնկված հրդեհի հետեւանքով 4 մարդ է զոհվել, եւս 20 հոգի վիրավորվել է: Այս մասին հաղորդել են տեղական իշխանությունները:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է շենքի չորրորդ հարկում, որտեղ շուրջ 30 մարդ է բնակվում:
Տեղեկությունների համաձայն, տարեցներն այդ պահին միայն մեկ սանիտարի հոգածության ներքո են եղել: Տուժածներին քաղաքի տարբեր հիվանդանոցներ են տարել: Մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում է:





























