Շվեդները հաստատակամորեն ցանկանում էին հաղթել «Եվրատեսիլ 2015»-ում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Շվեդիայի դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էնբերգը։

Էնբերգի խոսքով՝ շվեդները դեռ ամիսներ առաջ էին սկսվել պատրաստվել մրցույթին։

«Մամուլը նույնպես մեր կատարումն էր ֆավորիտ համարում, իհարկե՝ Ռուսաստանի եւ Ավստրալիայի հետ միասին։ Մենք ցանկանում էինք հաղթել, վճռականորեն էինք տրամադրվել»,- ասաց ներկայացուցիչը՝ նշելով, որ շատ շուտով Շվեդիան սկսի արդեն պատրաստվել հաջորդ տարի կայանալիք Եվրատեսիլին։

Նշենք, որ մայիսի 23-ին կայացած Եվրատեսիլի եզրափակիչում հաղթող է դարձել Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլյովը «Հերոսներ» երգով։ Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։