Եգիպտոսի Մարսա էլ Ալամ քաղաքի շրջանում օգոստոսի 17-ին ջրասուզման ժամանակ կորել են ռուսաստանցի 4 զբոսաշրջիկներ։ Սուզորդների կորելու մասին ազդանշանը ստացվել է առավոտյան մոտ ժամը 10։00-ին «Բոգեմա» նավից, որից հետո որոնումներին անմիջապես ձեռնամուխ են եղել միջադեպի շրջանում գտնվող բոլոր մոտորանավակներն ու Եգիպտոսի փրկարար ծառայության ուղղաթիռը։ Սակայն, մութն ընկնելուն պես ռուսաստանցի 4 զբոսաշրջիկների որոնողական գործողությունները դադարեցվել են, և որոնողա-փրկարարական միջոցառումները կվերսկսվեն առավոտյան։

Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, «Բոգեմա» զբոսանավում եղել են ռուսաստանցի 23 զբոսաշրջիկներ եւ ռուս 2 սուզորդ-հրահանգիչներ։ Սուզվելուց հետո նավ են վերադարձել միայն 19 զբոսաշրջիկներ։ Վերջիններիս, ներկա դրությամբ, վտանգ չի սպառնում։