«Լեւոն Ավագյանի խցի փոփոխություն չի եղել»,-երեկ թերթի հետ զրույցում հայտարարել է ՔԿՀ վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը: Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Նուբարաշենի» թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ, մանկապղծության համար երկու տարվա ազատազրկման դատապարտված Լեւոն Ավագյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի քրեական հեղինակությունների որոշմամբ տեղափոխել են արվամոլների խուց: Թերթի հարցին, թե Լեւոն Ավագյանը արվամոլների խցո՞ւմ է այժմ, Արսեն Բաբայանը հայտարարել է, որ՝ ոչ, եւ «տարածված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»: Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե եթե «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունն ամեն ինչ արել է դեպքերի նման զարգացումներից խուսափելու համար, ապա քրեական աշխարհը մանկապիղծի հարցում անսասան է եղել՝ որոշել են ներսում իրենց ուժերով պատժել նրան, թերթը զրուցել է նաեւ կալանավայրերի դիտորդական խմբի ղեկավար Արման Դանիելյանի հետ, որի խմբի անդամներն այցելել են Լեւոն Ավագյանին: Դանիելյանն ասել է, որ Ավագյանն այն ժամանակ նստած է եղել շատ նորմալ խցում, բողոքներ չի ունեցել: Իրենք տեղեկություններ չունեն, որ նրա խցակիցներն արվամոլներ են:
Հասանելի է
русский



























