նաստանում շարունակվող շախմատի ավանդական միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի վեց պատվիրակներից չորսը հաղթանակ տարան: Մեկական միավոր վաստակեցին Զավեն Անդրիասյանը, Վահե Բաղդասարյանը, Էլինա Դանիելյանը եւ Նելլի Աղինյանը։ Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց: Պարտիան տանուլ տվեց Հրանտ Մելքումյանը։
Առաջատարները երեքն են: 4,5-ական միավորով առաջին տեղը բաժանում են Զավեն Անդրիասյանը, հնդիկ Տեյաս Բակրեն եւ ռուսաստանցի Անդրեյ Ռիչագովը:




























