Թուրքական երաժշտական ընկերությունները հերթ են կանգնել՝ գնելու լեգենդար հայ երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները ներկայացնելու հեղինակային իրավունքները, գրում է Hurriyet Daily News & Economic Review-ն:
Չնայած երկրների միջեւ քաղաքական լարվածությանը, փաստը, որ լեգենդար հայ երգիչ Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները ներկայացվելու են թուրքական հանրությանը, վկայում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մշակութային շփումների մասին:
Ինքը՝ երաժիշտը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը: «Հեռու մնացեք ազգայնականությունից, հարգանքի բացակայությունն ազգայնականություն է ծնում»,- ասում է Հախվերդյանը:
Պարբերականը նշում է, որ իր երգերի պահանջարկը վկայում է մշակութային շփումների մասին: «Ես երջանիկ եմ, որ իմ երգերը կատարվում են տարբեր լեզուներով»,- գրել է թերթը:
Խոսելով այն մշտական վեճերի մասին, թե հայերը թուրքերի երգերն են գողացել, եւ հակառակը, երգիչը նկատել է. «Ի՞նչ իմաստ ունի քննարկել երգերի սեփականությունը, որոնց հեղինակներն անհայտ են: Կարեւորն այն է, թե ինչ են դրանք ստիպում զգալ»:




























