Գլոբալ տնտեսական ճգնաժամը պահանջում է ԱՊՀ երկրների համատեղ աշխատանք եւ կոոպերացիա: Նման տեսակետ է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

«ԱՊՀ-ն շատ մեծ ներուժ  ունի: Կառավարությունների ղեկավարների հանդիպումը, բանակցությունները շատ մեծ արժեք են, բայց հիմա, երբ մենք շարունակվող ճգնաժամ ենք ապրում, գլոբալ ճգնաժամ, արտահանվող ապրանքների գների նվազում, այդ ամենը պահանջում է համատեղ աշխատանք եւ կոոպերացիա»,-հայտարարել է Նազարբաեւը՝ ԱՊՀ երկրների վարչապետների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ կոոպերացիային այլընտրանք չի տեսնում, ապա հավելել, որ մեծ ապագա ունի նաեւ մեկ այլ ինտեգրացիոն նախագիծ՝ ԵՏՄ-ն:

Խոսելով միջոցառումների մասին, որոնք Ղազախստանը կիրառում է ճգնաժամի պայմաններում, Նազարբաեւը նշել է 5 հազար կմ ավտոճանապարհների շինարարության համար 14 մլրդ դոլարի ներդրման մասին: