Սարաեւոյում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում 42 կգ քաշային Գոռ Բարսեղյանն իրավունք է նվաճել պայքարել բրոնզե մեդալի համար եւ 15:8 հաշվով հաղթել է թուրք Սայգիլի Բուրհանին:
58 կգ քաշային կարգում Իշխան Պողոսյանը հասել է մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն 0:1, 1:2, 0:3 հաշվով պարտվել է գերմանացի Ալեքսանդր Սեմիսորովին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Պողոսյանը 0:3, 5:3, 1:2 հաշվով պարտվել է Ֆրանսիան ներկայացնող Զելիմխան Հաջիեւին: Պողոսյանը 5-րդ տեղում է:
50 կգ քաշային Արշակ Շավելյանը, 69 կգ քաշային Շամիր Ատյանը, 85 կգ քաշային Էդիկ Մկոյանը վճռական փուլ չեն հասել:




























