ԱՄՆ Օհայոյի համալսարանի գիտնականները հատուկ տեխնոլոգիա են մշակել, որը թույլ կտա լիցաքավորել հեռախոսը խոսակցության ժամանակ:

Դրա համար պետք է ոչ թե նոր մարտկոց ստեղծել, այլ կատարելագործել արդեն եղածը: Ինժեներների կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ է միայն ռադիոազդանշանի այն 97 տոկոսը, որը այսպես թե այնպես չի  հասնում իր նպատակին, ուղղել անհրաժեշտ հունով,  որպեսզի այն լիցքավորի բջջային հեռախոսը:

Նրանց հաջողվել է մշակել տեխնոլոգիա, որը հեռախոսով զրուցելու ժամանակ կլանում է ամեն անգամ իզուր վատնվող էներգիայի միլիվատտերը: Պարզ ասած՝ հեռախոսազրույցի ժամանակ անիմաստ վատնվող ազդանշանը օգտագործվելու է մարտկոցի լիցքավորման համար: Դրա համար հատուկ սխեմա է ստեղծվել, որը որոշում է, թե կոնկրետ որ ազդանշաններն են կորում անիմաստ, բայց դրանից հեռախոսակապի որակը չի բարելավվում:

Այս տեխնոլոգիան օգնում է 30 տոկոսով երկար պահել մարտկոցի օգտագործման ժամկետը: