ԱՊՀ երկրները կառավարությունների մակարդակով պայմանավորվել են հանել շուկայական սահմանափակումները, որոնք խանգարում են միմյանց շուկաների հասանելիությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի արդյունքում կողմերը քննարկելի են արդիական խնդիրներ, մասնավորապես, հումքի շուկայում տատանումների հարցը,որոնք ուղղակիորեն արտացոլվել են երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների վրա:

«Մենք դրանով անհանգստացած ենք, պայմանավորվեցինք առեւտրային համագործակցության խորացման մասին, նաեւ այն մասին, որ շարունակենք աշխատանքը սահմանափակումները հանելու ուղղությամբ, որոնք խանգարում են միմյանց շուկաների փոխադարձ հասանելիությանը: Այդ բանավեճը ֆորմալ բնույթի չէր,, հեշտ չէր, բայց մի շարք հարցերում ընդհանուր հայտարարի գալ հաջողվեց»,-ասել է ՌԴ վարչապետը: