Թայվանի մայրաքաղաք Թայբեյում Computex համակարգչային ցուցահանդեսի շրջանակներում Asus ընկերությունը ցուցադրել է Zen սարքավորման նորամուծությունները՝ ZenFone Selfie սմարթֆոն, Zenpad 8.0, Zenpad S 8.0 եւ Zenwatch 2 պլանշետներ, գրում է Engadget-ը։

Asus ZenFone Selfie-ն ունի 13 մեգապիքսել թույլտվությամբ տեսախցիկ, լազերային ավտոֆոկուս, f/2.2 օբյեկտիվ, ինչպես նաեւ սեղանի վրայից նկարելու տակդիր։ Սմարթֆոնը նախատեսված է նրանց համար, ովքեր սիրում են սելֆի անել։

Asus Zenpad 8.0-ը հագեցած է 1200х800 էկրանով, ունի 1 կամ 2 Գբ օպերատիվ հիշողություն, USB Type-C, գրում է Gazeta-ն։

Asus-ը ներկայացրել է նաեւ նոր 10.1 մատնաչափ էկրանով Transformer Book-ը, որը հավաքված է Windows 10 բազայի վրա։ Պլանշետը կշռում է 580 գ, ունի 8.54 մմ հաստություն,  հզոր պրոցեսոր, 4 Գբ հիշողություն, USB Type-C եւ կարող է առանց լիցքավորման աշխատել 14 ժամ։