Intel-ը պատրաստվում է 16.7 մլրդ դոլարով գնել պրոցեսորներ եւ չիպեր արտադրող Altera ընկերությունը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Altera-ն բավական գրավիչ ակտիվ է Intel-ի համար, քանի որ ընկերությունը չիպեր եւ պրոցեսորներ է արտադրում սմարթֆոնների, պլանշետների եւ ավտոմեքենաների համար: Altera-ի բաժնետերերը 1 բաժնետոմսի համար 54 դոլար կստանան, ինչը 11%-ով ավելին է ուրբաթ նշված գնից, երբ արժեթղթերի գինը 48.85 դոլար է կազմել:

Ըստ Gazeta-ի, Altera-ն Intel-ի ներսում բաժանմունք կդառնա: Ընկերության տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել գործարքը: Հիմա համաձայնությունը պետք է հավանության արժանացնեն Altera-ի բաժնետերերը:

Գործարքը ծրագրվում է ավարտին հասցնել 6-9 ամսվա ընթացքում: